ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+17 °C
ԱՄՆ փոխնախագահը կոչ է արել քվեարկել Դենի Թարխանյանի օգտին
13:25, 07.11.2018 | mamul.am
6615 | 1

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Նևադա նահանգի բնակիչներին կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններին քվեարկել ամերիկահայ գործարար Դենի Թարխանյանի օգտին:

«Դոնալդ Թրամփն ու ես Դենի Թարխանյանի հետ կգնանք մինչև վերջ: Նևադա, դուրս արի և քվեարկիր Դենի Թարխանյանի օգտին»,- Twitter-ի իր էջում գրել է Մայք Փենսը:

Բասկետբոլի հանրահայտ մարզիչ Ջերի Թարխանյանի որդին առաջադրվել է ԱՄՆ Հանրապետական կուսակցության կողմից:

Ըստ նախնական տվյալների՝ Դենի Թարխանյանը հավաքել է ձայների 43,4%-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր