ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Առանց միջնորդավճարի հաշվի վերալիցքավորում՝ «Հայփոստ»-ի փոստային բաժանմունքներում. ՎիվաՍել-ՄՏՍ
10:15, 08.11.2018 | mamul.am
7213 | 0

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Հայփոստ»-ը ուրախ են տեղեկացնել, որ այսուհետև «Հայփոստ»-ի բոլոր փոստային
բաժանմունքներում կարելի է կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային հաշվի վերալիցքավորում, ինչպես նաև
վճարել հետվճարային փաթեթների համար՝ առանց միջնորդավճարի: Գումարի փոխանցումը բաժանորդի
հաշվեկշռին կատարվում է ակնթարթորեն՝ առցանց եղանակով:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից ցանկացածը:
Ընկերության նորություններին մշտապես ծանոթ լինելու համար կարող եք միանալ Ֆեյսբուքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր