ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը 80 տարեկան է
01:20, 09.11.2018 | mamul.am
2822 | 0

Երաժշտական կրթօջախի 8 տասնամյակների գործունեությունը խորհրդանշող տոնական միջոցառմանը ներկա էր ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: Նա շնորհավորել է երաժշտական դպրոցի ուսուցիչներին ու սաներին՝ մեծապես կարևորելով այդ դպրոցի դերը մատաղ սերնդի երաժշտական, մշակութային կրթության ու դաստիարակության գործում: «Մեր հանրապետությունում մասնագիտական թեքումով միակ երաժշտական դպրոցը կրում է մեծն Կոմիտասի անունը, ինչը խիստ պարտավորեցնող է թե՛ ուսուցիչների և թե՛ դպրոցի սաների համար: Ակնկալում ենք, որ այս կրթօջախը կպահպանի երաժշտական ճաշակ դաստիարակելու և մասնագիտական ամուր հիմք դնելու բարի ավանդույթը»,- նշել է Լեռնիկ Հովհաննիսյանը:

Մշակույթի և արվեստի բնագավառում ունեցած վաստակի և Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի ստեղծման 80-ամյակի կապակցությամբ ԱՀ մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը մի խումբ ուսուցիչների խրախուսել է շնորհակալագրերով և պարգևներով, այս մասին հայտնում է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր