ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Aerosmith-ի կիթառահարին համերգի ժամանակ հոսպիտալացրել են
12:00, 12.11.2018 | mamul.am
17009 | 0

Նյու Յորքում Madison Square Garden-ում համերգի ժամանակ Բիլի Ջոելի հետ ելույթից հետո հոսպիտալացվել է Aerosmith լեգենդար խմբի 68-ամյա կիթառահար Ջո Փերին, հաղորդում է TMZ-ը:

Պարբերականի աղբյուրը հայտնում է, որ երաժշտի առողջական վիճակը վատացել է մի քանի շաբաթ առաջ: Իսկ համերգի ժամանակ նրան անհապաղ հոսպիտալացում է պահանջվել: Նշվում է, որ հանդերձարանում Փերին «սարսափելի» տեսք է ունեցել:

Ըստ տեղեկությունների՝ երաժշտի մոտ թոքերի մեջ արյան լճացում է տեղի ունեցել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր