Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակում տեղի է ունեցել փոփոխություն: «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանին փոխարինել է «Բանանցի» պաշտպան Նարեկ Պետրոսյանը: Եդիգարյանն ազգային հավաքականի հետ չի մեկնի Ջիբրալթար և Լիխտենշտեյն, քանի որ պատրաստվում է հայր դառնալ: |