ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուներ է առաջարկել
14:20, 12.11.2018 | mamul.am
7380 | 3

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է 3 թեկնածուի առաջարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնի համար այն դեպքում, եթե երկիրը ստանա այդ իրավունքը, փոխանցում է РИА Новости-ն:

Լուկաշենկոն նշել է, որ այբբենական կարգով Հայաստանից հետո հաջորդ երկիրը Բելառուսն է, որը կարող է թեկնածուի առաջարկել տվյալ պաշտոնին:

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցին...Բնականաբար, տարբերակները շատ են, սակայն դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը հաղթել է, ինչ-որ մեկը՝ պարտվել»,- ասել է Լուկաշենկոն Բելառուսում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ:

«Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես պետք է իրավիճակը քննի կառավարությունում, քանի որ այդ երկիրն այսօր գլխավորում է ԵԱՏՄ-ն՝ մեր տնտեսական միությունը, և ՀԱՊԿ-ը: Մեծ ծանրաբեռնվածություն է մի երկրի համար, որն անցումային շրջանում է գտնվում: Կկարողանա՞ գլուխ հանել Հայաստանը»,- հավելել է Լուկաշենկոն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կընտրվի դեկտեմբերի 6-ին:

Տեղեկություններ էին հայտնվել նաև, որ Լուկաշենկոյին նման դիրքորոշման է դրդում Ադրբեջանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր