ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քալիֆորնիա նահանգն աղետի գոտի է հայտարարել, որտեղ շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Այս մասին Թրամփը հայտնել է Twitter-ի իր էջում: Նշենք, որ զոհերի թիվը շարունակում է աճել: Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 42 մարդ, փոխանցում է Reuters-ը: Ավելի վաղ հաղորդվել է 31 զոհի մասին: Գործակալության տեղեկություններով՝ 13 դի է հայտնաբերվել նահանգի հյուսիսում: Ավելի քան 200 մարդ անհետ կորած է համարվում: Աղետի գոտուց մոտ 200 հազար բնակիչ է տարհանվել, գրեթե 7 հազար տուն այրվել է:
Քալիֆորնիա նահանգն աղետի գոտի է հայտարարվել. զոհերի թիվն աճում է |