ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Զավեն Անդրիասյանը՝ Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող
12:25, 14.11.2018 | mamul.am
4592 | 0

ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց Winter Chess Classic շախմատային փառատոնը, որի շրջանակներում անցկացվում էին երկու շրջանային մրցաշարեր՝ A և B խմբերով: B Խմբի հաղթող դարձավ Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, ով 9 հնարավորից վաստակեց 5.5 միավոր և Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Վիկտոր Միխալևսկու հետ կիսեց 1-2-րդ տեղերը: Մրցաշարի հաղթողին որոշելու համար նշանակվեց թայ-բրեյք, որում մեր գրոսմայստերն ուժեղ գտնվեց իր մրցակցից: B խմբում հաջող հանդես եկավ նաև պատանի գրոսմայստեր Արամ Հակոբյանը, ով 5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Մրցաշարի A խմբի հաղթող դարձավ Կուբայի ներկայացուցիչ Պերես Յունիևսկին, ով վաստակեց 7 միավոր: Այս ենթախմբում հանդես եկող Հրանտ Մելքումյանը վաստակեց 5 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր