ԱՄՆ Կոնգրեսը չի հասցնի մինչև տարեվերջ հակառուսական նոր պատժամիջոցներ մշակել և սահմանել, քանի որ օրենսդիրները մտադիր են կենտրոնանալ օրենսդրական այլ նախաձեռնությունների վրա: Այս մասին, Bloomberg-ի հաղորդմամբ, ասել են սենատորները: Սենատորներ Բոբ Մենենդեսի և Ջոն Քորնինի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, ով առավել բարեկամական հարաբերություններ էր փնտրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, դժվարությամբ ստորագրեց այդ օրենքը: «Մենք բավարար ժամանակ չունենք: Դա իրական մրցավազք կլինի, եթե միայն բոլորը չեն ցանկանում այստեղ մնալ մինչև Սուրբ Ծնունդը»,- ասել է սենատոր Ջոն Քորնինը Թեխասից: «Այդուհանդերձ, Ռուսաստանի վրա պատժամիջոցների ազդեցությունը թուլանում է սահմանափակող միջոցների հետաձգման պատճառով՝ չնայած նրան, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ ռուս տասնյակ գործարարների և պետական ընկերությունների դեմ ապրիլյան պատժամիջոցներն ամենազգալին էին»,- նշում է գործակալությունը: |