Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հրաժարական է տվել, հաղորդում է Sputniknews-ը: Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Լիբերմանը նշել է իր հրաժարականի պատճառները. դրանցից մեկը «ահաբեկչության առջև կապիտուլյացիան» է: Լիբերմանի հրաժարականի պատճառներից են եղել նաև իսրայելա-պաղեստինյան վերջին բախումները: Իսրայելական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը, նշում են, որ Լիբերմանի հրաժարականը միայն մեկ պատճառ ունի՝ կոալիցիայի լուծարումն ու արտահերթ ընտրությունները: «ՀԱՄԱՍ» խմբավորումը Լիբերմանի հրաժարականը «Գազայի հաղթանակ» է որակել: Ավելի վաղ Իսրայելն ու Պաղեստինը փոխադարձ հրթիռակոծություն էին իրականացրել միմյանց տարածքների ուղղությամբ: Տեղեկություններ էին հայտնվել նաև, որ կողմերի միջև հրադադարի ռեժիմ է հաստատվել: |