ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հեղաշրջում Burberry-ի նորաձևության կայսրությունում
18:50, 15.11.2018 | mamul.am
12647 | 0

Համաշխարհային մեծագույն աստղերի սիրելի Ricardo Tisci-ին՝ Givenchy լեգենդար նորաձևության տան նախկին կրեատիվ տնօրենը, այսուհետև ղեկավարում է հռչակավոր, ամենաբրիտանական Burberry նորաձևության կայսրությունը:

Այս նորությունը տարվա իրադարձությունն էր ամբողջ նորաձևության աշխարհի համար, քանի որ կասկած անգամ չկար, որ գոթական շքեղության մերօրյա արքան, ով հայտնի է իր կարմիր գորգի շքեղ զգեստներից մինչև փողոցային բարձր նորաձևության առաջարկներով, Bailey-ից հետո կարող է ստանձնել բրիտանական նորաձևության ամենապահպանողական տներից մեկի դիզայների դերը:

Եվ ահա, Գարուն/Ամառ 19 սեպտեմբերյան Fashion Show-ին իր դեբյուտային հավաքածուն Ricardo Tisci-ին ներկայացրեց նորաձևության աշխարհին և քննադատներին: Հավաքածուն իսկական հեղաշրջում էր բրենդի համար իր կանացի և միաժամանակ խիստ և համարձակ կտրվածքներով: Առկա էին սևի և բեժի 50 նրբերանգ՝ ստեղծելով առօրյայից մինչև բուրժուական կնոջ շքեղ կերպարներ:

Fashion Show-ի կարևորագույն տարրերից մեկը՝ Trench Coat-ը, այսուհետև ունի նոր կտրվածք՝ զուգորդված նրբագույն թելերի և արտահայտիչ օձիքներով վերնահագուստի լյուքս կտորներով: Հավաքածուում զգացվում էր Punk ոճի որոշակի ազդեցություն, ինչը մատնանշում էր դիզայների հետագա համագործակցության պլանները Westwood նորաձևության տան հետ:

Ներկայացվեց նաև տղամարդու հավաքածուն, որը ինչպես անվանել էր Tisci-ին «English Fit», իր մեջ ներառում էր և՛ առօրյայում հագնելու հագուստ, և՛ տեխնիկական հարմարավետ վերնազգեստ, նոր պոլո-պոնչոներ և անգլիական դասական դետալներ:

Հավաքածուն հիշարժան էր դարձնում Peter Saville-ի արխիվային Thomas Burberry մոնոգրամը, կատարյալ ակնոցներն ու անձրևանոցները, ինչպես նաև անձնագրի համար նախատեսված աքսեսուարները: Սա իրոք նոր էջ էր բրիտանական նորաձևության պատմության մեջ և ակնկալվում են նոր և ֆանտաստիկ նորամուծություններ առեղծվածային Tisci-ի մնայուն ոճով:

Ձեռք բերեք Riccardo Tisci-ի ոգեշնչմամբ ստեղծված նոր հավաքածուն Burberry-ի Հյուսիսային 5 հասցեում գտնվող խանութ-սրահից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր