Զավեշտալի միջադեպ է արձանագրվել ՌԴ Պետդումայի նստաշրջանի ժամանակ: Բյուջեի օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նստաշրջանի ժամանակ պատգամավորներից մեկը մատը մտցրել է իր ընկերոջ՝ պատգամավոր Օլեգ Բիկովի ականջը: Միջադեպը արձանագրել են տեսախցիկները, քանի որ պատգամավորները նստած են եղել զեկուցողի անմիջապես ետևում: Թե ով է զվարճացող պատամավորը, դեռ հայտնի չէ, իսկ տեսահոլովակը համացանցում տարածվում է վիրուսային արագությամբ: |