ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+23 °C
«Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն է». Շարմազանովը լքեց նիստերի դահլիճը
11:30, 16.11.2018 | mamul.am
11110 | 9

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին»՝ մի խումբ ՀՀԿ-ականների ներկայացրած նախագծի քվեարկության տապալումից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն է: Հայ ժողովրդի առաջ պետք է պատասխան տան այն ուժերը, որոնք սնում են աղանդավորության, գոմիկների քարոզ ու երկրորդական դարձնում եկեղեցու պաշտպանությունը: Հաջողություն ձեզ»: ԱԺ փոխխոսնակը զայրացած լքեց նիստերի դահլիճը:

«Մենք բոլորս էլ հավատավոր ենք հայ առաքելական եկեղեցուն, ոչ թե ձևական»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Տեղեկացնենք, որ նախագիծը վերաբերում էր կաթողիկոսի անվտանգությունն օրենքով ապահովելուն, ինչը կառավարության կողմից բացասական եզրակացության էր արժանացել: «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն այսօր ևս մեկ անգամ հայտարարել էր, որ եթե կաթողիկոսի անվտանգությունը պաշտպանության կարիք ունենա, կառավարությունը հատուկ միջոցներ կձեռնարկի. օրենքով արձանագրելու կարիք չկա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր