Քալիֆորնիայի անտառային հրդեհների հետևանքով անհետ կորածների ցուցակն ավելացել է նոր անուններով. անհետ կորածների թիվը հասել է 631-ի: Հայտնի է 63 զոհի մասին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը: Ցուցակը համալրվել է հրդեհի հետևանքով ոչնչացված Փարադայս, Մագալիա և Կոնկաու քաղաքներում հետազոտությունների արդյունքում: Անհետ կորածների թիվը, տեղի ոստիկանության հաղորդմամբ, մշտապես փոփոխվում է: Կրակը ոչնչացրել է գրեթե 12 հազար կառույց. մոտ 9700 բնակելի տուն, ինչպես նաև հասարակական շենքեր և շինություններ, խանութներ և այլն: Վտանգավոր գոտուց հարյուր հազարավոր քաղաքացիներ են տարհանվել: |