ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Քալիֆորնիայի անտառային հրդեհներ. 63 զոհ, 600-ից ավելի անհետ կորած
12:20, 16.11.2018 | mamul.am
10903 | 0

Քալիֆորնիայի անտառային հրդեհների հետևանքով անհետ կորածների ցուցակն ավելացել է նոր անուններով. անհետ կորածների թիվը հասել է 631-ի: Հայտնի է 63 զոհի մասին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Ցուցակը համալրվել է հրդեհի հետևանքով ոչնչացված Փարադայս, Մագալիա և Կոնկաու քաղաքներում հետազոտությունների արդյունքում:

Անհետ կորածների թիվը, տեղի ոստիկանության հաղորդմամբ, մշտապես փոփոխվում է:

Կրակը ոչնչացրել է գրեթե 12 հազար կառույց. մոտ 9700 բնակելի տուն, ինչպես նաև հասարակական շենքեր և շինություններ, խանութներ և այլն:

Վտանգավոր գոտուց հարյուր հազարավոր քաղաքացիներ են տարհանվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր