ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի հայտարարությանը, կասեմ....». Էդուարդ Շարմազանով
14:55, 16.11.2018 | mamul.am
10720 | 1

«Սերժ Սարգսյանը Հայաստանում է, մեր կուսակցության նախագահն է, իր տեղում է: Տարոն Մարգարյանն էլ երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա չեմ կարող ասել»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ անկախ քվեարկության արդյունքներից, ինքը երբեք ՀՀԿ-ում պահեստային չի դառնա: Խոսելով ԱԺ այսօրվա նիստի, մասնավորապես, կաթողիկոսի անվտանգության վերաբերյալ նախագծի մերժման մասին, Շարմազանովն ընդգծել է. «Զատկից հետո ներկած ձուն ոչ մեկին պետք չի: Մի քվեարկություն առաջ ասում էիք՝ հայ առաքելական եկեղեցու խնդիրներն էական են... Ես այսօր կոչ էի արել իմ գործընկերներին, որ սա վերկուսակցական նախագիծ է ու խնդրել էի կողմ քվեարկել: Նախագիծը տապալվեց «Ելք»-ի ու ՔՊ-ի՝ Փաշինյանի կողմնակիցների կողմից: Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի հայտարարությանը, կասեմ, որ վեհափառը չի վախենում հասարակությունից, նա հասարակության հոգևոր առաջնորդն է... Կառավարության ասած՝ «եթե վտանգ լինի, մենք կօգնենք»-ը ո՞րն ա: Մարգարիտ Եսայանը ճիշտ ասաց՝ բա վարչապետն ինչի՞ ա ախռանա պահում, վախո՞ւմ ա մտնի ժողովրդի մեջ, չէ, չէ՞»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր