ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Mercedes-ի վարորդը տապալել է հայ-իրանական սահմանի փշալարն ու հայտնվել հակառակ կողմում. կա վիրավոր
19:15, 18.11.2018 | mamul.am
6522 | 0

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում, Կապան քաղաքի բնակիչ, 35-ամյա Մհեր Ղահրամանյանը, Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 380-րդ կմ հատվածում, իր վարած Mercedes մակնիշի 40 FF 808 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանի փշալարերին և գլխիվայր հայտնվել սահմանի հակառակ կողմում: Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Սիսիան քաղաքի բնակիչ, 29-ամյա Վահե Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրու տարածքային բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել սահմանապահներ, որպեսզի համոզվեն, որ տեղի ունեցածը ավտովթար է, այլ ոչ թե սահմանի խախտում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր