Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ավարտվում է «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի կառուցումը, որի անմիջական մասնակիցները կդառնան Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները: Այս մասին հայտնում է Կրեմլը: «Վլադիմիր Պուտինն այսօր Ստամբուլում Ռեջեփ Էրդողանի հետ կմասնակցի «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի կառուցման ավարտին նվիրված արարողությանը, ապա Սոչիում ռազմական խորհրդակցությունների փուլ կսկսվի»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ կողմերը կքննարկեն նաև երկու երկրների հարաբերություններն ու միջազգային ակտուալ հարցերը: |