ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Հայաստանի հետ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին սովոր են տեսնել մեր միջազգային գործընկերները, այլևս չեն լինելու». Նիկոլ Փաշինյան
15:15, 19.11.2018 | mamul.am
6331 | 0

«Մեր բոլոր միջազգային գործընկերները պետք է արձանագրեն մի բան. Հայաստանի հետ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք սովոր են տեսնել, այլևս չեն լինելու»,- այս մասին այսօր Գեղարքունիքի մարզպետարանում հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շատերը իներցիայով փորձ են անում մեզ վերաբերվել որպես փոքր երկրի: «Պարզ ասում եմ՝ չի լինի այդպես: Մենք փոքր ժողովուրդ չենք, մենք մեծ ժողովուրդ ենք: Մենք հազարամյա պատմություն, մշակույթ ունեցող ժողովուրդ ենք, գեներալների ժողովուրդ ենք: Մենք արել ենք մի բան, որ մարդկության պատմության մեջ նախադեպը չունի»,- ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ այդ հարաբերություններում Հայաստանն ի վիճակ է պահպանել և պաշտպանել իր շահերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր