ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ախթամար» սառցե շոուի պրեմիերային հաշված օրեր են մնացել
20:05, 19.11.2018 | mamul.am
3106 | 0

Նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Ախթամար» սառույցի շոուի համաշխարհային պրեմիերան: Սիրո մասին լեգենդ-ներկայացմանը հանդես կգան գեղասահքի համաշխարհային աստղեր, օլիմպիական, աշխարհի չեմպիոններ և միջազգային մրցույթների դափնեկիրներ: «Ախթամար» սառույցի շոուի հեդլայներն է Իրինա Սլուցկայան: Առաջին անգամ պատմության մեջ մարզահամերգային դահլիճի ընդարձակ տարածության մեջ կկենդանանա հայկական հնագույն «Ախթամար» լեգենդը:

Անսահման սիրո մասին ողբերգական պատմությունը կներկայացվի մարմնի, շարժման ու երաժշտության լեզվով: Գաղափարի հեղինակը, պրոդյուսերը պատրաստել է հանդիսատեսի համար դիտարժան ներկայացում՝ վառ համարների և կոմպոզիտոր Ալեքսեյ Գալինսկու երաժշտության համադրությամբ:

Նախագծի պատրաստման աշխատանքները տևել են ավելի քան մեկ տարի: Ընդհանուր առմամբ ներկայացման վրա աշխատել է 200-ից ավելի պրոֆեսիոնալ մասնագետ:

Կրակի աստվածուհու դերում Իրինա Սլուցկայան է, Արտաշես արքային կմարմնավորի Արթուր Դմիտրիևը, Թամարային՝ Անաստասիա Մարտյուշևան, Ազատին՝ Կոնստանտին Գավրինը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր