ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Դու քաղաքի տղա ես չէ՞, քո պահվածքը տղայավարի չի». Վիգեն Սարգսյանի ու Պետրոս Ղազարյանի բանավեճը
11:45, 20.11.2018 | mamul.am
25023 | 4

«Ձեր ցուցակում է Մենուան, Գեղամյանը, Բաբուխանյանը...»,- դիմելով ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանին՝ ասաց հաղորդավար Պետրոս Ղազարյանը: Սարգսյանը հարցրեց, թե ինչո՞ւ է նա վեր դասում իրեն Մենուա Հարությունյանից: «Ես մեծամիտ չեմ, պարոն Սարգսյան: Երբ Սյունիքում մարզպետը մարդ էր սպանել, Մենուան մարդասպանությունը պաշտպանում էր, իսկ ես մարդասպանություն երբեք չեմ պաշտպանել»,- արձագանքեց Ղազարյանը: «Ինչի՞ ես դու տենց պահում քեզ, ախր դու քաղաքի տղա ես չէ՞, Մենուան էլ լրագրող ա քո պես, նա հանցագո՞րծ է, մեղք է գործե՞լ... Դու քեզ վերևից ներքև ես պահում, Պետրոս, որովհետև Հանրայինի եթերում ես: Տգեղ ա, տղայավարի չի»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր