ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Դատարանն արգելափակել է ներգաղթյալների մասին Թրամփի հրամանագիրը
12:10, 20.11.2018 | mamul.am
8433 | 0

Դատարանը ժամանակավորապես արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որով սահմանափակվում է անօրինական ներգաղթյալներին քաղաքական ապաստանի տրամադրումը, փոխանցում է Reuters-ը: Նման որոշում է ընդունել Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատարանը:

Ներկա պահին հայտնի չէ, թե որքան ժամանակով է արգելափակվել հրամանագիրը:

Սպիտակ տանը հրամանագրի անհրաժեշտությունը բացատրել են նրանով, որ քաղաքական ապաստանի տրամադրման համակարգը «բեռնված է անհիմն խնդրանքների» մեծ քանակով:

Ամսվա սկզբին Թրամփը հայտարարել էր փախստականներին ապաստան տրամադրելու կանոնների խստացման մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր