ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Լույս են ընծայվել «Ս. Հռիփսիմե վանքը» աշխատությունը և «Սուրբ Հռիփսիմե վանքի» մատենագիտությունը
02:10, 21.11.2018 | mamul.am
3289 | 0

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը Ս. Հռիփսիմե վանքի 1400-ամյակի առիթով լույս է ընծայել պ.գ.թ. Արսեն Հարությունյանի «Ս. Հռիփսիմե վանքը» աշխատությունը և Արմենուհի Հովհաննիսյանի պատրաստած Սուրբ Հռիփսիմե վանքի մատենագիտությունը:
Առաջին ուսումնասիրության մեջ հեղինակը կատարել է Ս. Հռիփսիմե վանքի պատմավիմագրագիտական քննությունը: Սրբավայրի պատմությանը զուգընթաց ներկայացված են վանքի շրջակայքում տարբեր տարիներին իրականացված հնագիտական պեղումները, ի հայտ եկած ուշագրավ շինություններն ու առարկաները: Ագաթանգեղոսի «Պատմության» հիման վրա անդրադարձ է կատարվել նաև Ս. Հռիփսիմեի վարք-վկայաբանությանը: Հավելվածում տեղ են գտել նաև Մովսես Խորենացու երկու երկ՝ Հռիփսիմյանց կույսերի պատմությունը ներկայացնող բնագիրը և նրանց հիշատակին ձոնված ներբողը:
Երկրորդ աշխատությունն առաջին փորձն է մի գրքում ամբողջությամբ ներառելու որևէ վանք-եկեղեցու մատենագիտությունը: Գրքերը հրատարակվել են «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր