Ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանը գրել է. «Չեմ կարծում, որ եկող խորհրդարանում վարչապետի գլխավորած թիմը բացարձակ մեծամասնություն չի ունենա, սակայն սա կբերի նրան, որ այլևս քաղաքական մանևրների տեղ եկող կառավարությունը չի ունենա ու սա, ամենայն հավանականության, կբերի նրան, որ մեկ–երկու տարի հետո ԱԺ-ում կարող է տեղի ունենալ պառակտում: Սրա պատճառը մեկն է՝ ժողովուրդն ակնկալում է շատ արագ ու շատ արդյունավետ փոփոխություններ, աշխատավարձերի, թոշակների բարձրացում, հատկապես մարզերում մարդիկ ակնկալում են գոնե նորմալ պայմաններ իրենց համայնքներում և որ դա արվի շատ արագ: Ասելիքս այն է, որ շատ հավանական է սպասվելիք դժգոհությունների և հիասթափությունների ֆոնի վրա նոր ուժերի ակտիվացումն ու մեծ հաջողությունների հավանականությունը: Քաղաքական վակուումը կլցվի կամ արտախորհրդարանական, կամ նոր ձևավորվելիք ԱԺ-ի խմբակցություններից մեկի հիման վրա: |