ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Կարծում եմ` նրան ադրբեջանական դիվերսիոն խումբն է գերեվարել». Ոսկան Սարգսյան
10:10, 21.11.2018 | mamul.am
3672 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում Ադրբեջանի հետ սահմանագծում ավելի հանգիստ է, կրակոցները քիչ են: Սակայն բերդավանցի Կարեն Ղազարյանը հենց այդ շրջանում` 2018թ. հուլիսի 15-ին է հայտնվել Ադրբեջանի տարածքում: Կարծում եմ, որ նա չի գնացել, նրան ադրբեջանական դիվերսիոն խումբն է գերեվարել և տարել Ադրբեջան: Նախորդ տարիներին շատ եմ գրել սահմանի հսկողությունն ուժեղացնելու, այն տեսաձայնային, ջերմային, գիշերային տեսանելիության և այլ հսկող սարքերով համալրելու անհրաժեշտության մասին, սակայն իշխանությունները գերադասում էին փողերն այլ նպատակներով ծախսել: Ադրբեջանի հետ սահմանը պետք է դարձնել երկաթե վարագույր, այլապես ադրբեջանական նոր դիվերսիաներ,նոր գերիներ կլինեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր