ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Իրանից Սիրիա նավթ մատակարարելու համար ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուսական ընկերությունների նկատմամբ
10:55, 21.11.2018 | mamul.am
8156 | 0

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ են սահմանում ռուսական ընկերությունների նկատմամբ: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում:

Սահմանափակումների տակ են հայտնվել Global Vision Group և «Պրոմսիրյոիմպորտ» ընկերությունները, ինչպես նաև Անդրեյ Դոգաևը՝ «Պրոմսիրյոիմպորտ»-ի փոխնախագահը:

ԱՄՆ ֆիննախի տեղեկություններով՝ դրանք սահմանվել են ամերիկյան պատժամիջոցների շրջանցմամբ Սիրիային իրանական նավթի «գաղտնի» մատակարարումների պատճառով:

Վերջին անգամ ԱՄՆ-ը Ղրիմի և Դոնբասի իրավիճակի պատճառով ընդլայնել էր հակառուսական պատժամիջոցների ցանկն ամսվա սկզբին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր