ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Աստված մի արասցե՝ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի, ու ես իմանամ ոչ թե իրավապահներից, այլ մամուլից». Ն. Փաշինյան
14:00, 21.11.2018 | mamul.am
5186 | 1

«Մեր խնդիրն է, որ քարոզարշավը տեղի ունենա կատարյալ հավասարության պայմաններում, այսինքն որևէ խոչընդոտ որևէ ուժի քարոզարշավի ժամանակ չպետք է լինի՝ սկսած դահլիճներից մինչև հեռուստաեթեր»,- Արագածոտնի մարզում համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով վերջին տարիների ընտրություններում ՀՀ-ում տարածված ընտրակաշառքի թեմային՝ Ն. Փաշինյանն ընդգծել է, որ իրավապահ համակարգը հստակ հանձնարարություն է ստացել՝ ընտրակաշառքի ցանկացած փորձ արժանանալու է կոշտ հակազդեցության. «Աստված մի արասցե, որ հանկարծ որևէ տեղ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի, ու այդ տեղեկատվությունը ես իմանամ ոչ թե իրավապահներից, այլ մամուլից»:

Տեղեկացնենք, որ Աշտարակի կենտրոնական հրապարակում քիչ անց սպասվում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը քաղաքացիների հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր