ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Բա ինչի՞ ես պահել նկարչին, ընկե՛ր». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին
14:20, 21.11.2018 | mamul.am
6214 | 7

«Մեր իշխանություններից առնվազն երկու մարդու թիրախավորել էր, ավելի, քան ինձ ու Շարմազանովին, մեկը Մնացականյանն էր, մյուսը ԿԸՀ-ի պարոն Մուկուչյանը, երկուսին էլ պահել է: Կամ նա ժամանակին էր սուտ խոսում՝ էդ մարդիկ նկարիչ չեն, քանդակագործ չեն, մանրանկարիչ չեն, կամ էլ՝ սխալվել է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Հարցին՝ գոհ չե՞ք, որ պահել է Մուկուչյանին և Մնացականյանին, Աշոտյանն ասել է, որ շատ գոհ է, քանի որ երկուսին էլ մասնագիտական առումով միշտ դրական է վերաբերվել: «Ինչո՞ւմն է Նիկոլ Փաշինյանի այս ճակատագրական շրջադարձի իմաստը, երբ որ այդ մարդկանց ինչ ասես չէր ասում, որ երկնիշ թվեր են նկարել և այլն... բա ինչի՞ ես պահել նկարչին, ընկեր, եթե նկարել ենք՝ ինչի՞ ես պահել, թե՞ չենք նկարել, հիմա ես հասկացել... ասա, որ էն ժամանակ սուտ ես ասել կամ սխալվել ես, թե՞ քեզ էլ է պետք նկարիչ հիմա»,- շարունակել է Արմեն Աշոտյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր