ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ես մարդ եմ, ով 9 տարի նախագահ է եղել, սակայն այժմ ոչինչ չունի». Սաակաշվիլի
14:25, 21.11.2018 | mamul.am
7281 | 1

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին PalitraNews-ին հայտնել է, որ իր, ինչպես նաև իր հարազատների ողջ ունեցվածքը կալանքի տակ է դրված: Սաակաշվիլին չի թաքցրել, որ դա կապված է 2014թ. պետական միջոցների յուրացման համար իր դեմ հարուցված քրեական գործի հետ:

«Ես մարդ եմ, ով նախագահ է եղել գրեթե 9 տարի, սակայն այժմ ոչինչ չունի: Տասն անգամ ավելի քիչ կարողություն ունեմ, քան Բեսելիան ու Սեսիաշվիլին (Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ)՝ չնայած նրան, որ ինձ ճանաչում է ողջ աշխարհը»,- ասել է Սաակաշվիլին:

Սաակաշվիլին նաև հայտնել է, որ չի ցանկանում վերադառնալ Վրաստան և պաշտոն զբաղեցնել, այլ պարզապես աջակցում է Վրաստանի նախագահական ընտրությունների ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեին:

«Մենք Վրաստանի պատմության մեջ ամենահաջողակ իշխանությունն էինք, սակայն այդ իշխանությունն այլևս չի վերադառնա: Ես երբեք չեմ վերադառնա Վրաստան և որևէ պաշտոն չեմ ցանկանում, պարզապես աջակցում եմ նրանց...Ես ունեմ փորձ, որը կփոխանցեմ այդ մարդկանց»,- հավելել է Վրաստանի նախկին նախագահը:

Բացի այդ, Սաակաշվիլին ասել է, որ ինքը քաղաքական գործիչ է, ում խոսքին հավատում են ողջ աշխարհում և տարածաշրջանում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր