ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ոստիկանությանը հանձնարարվել է ստուգել Արմեն Աշոտյանի հայտարարության հանգամանքները
20:25, 21.11.2018 | mamul.am
8925 | 1

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Երևան քաղաքի դատախազի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը հանձնարարվել է ստուգել իր ենթաշտաբներից մեկի պետին մոտենալու և իր հետ չաշխատելու համար զգուշացնելու վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարության մեջ նշված հանգամանքները:

«Ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են ուղարկվել հայտարարության վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները»,- գրել է Աբրահամյանը:

Նշենք, որ Աժ պատգամավոր Աշոտյանն այսօր խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, նշել էր, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խախտում է Ընտրական օրենսգիրքը, ավելին, սա միակ խախտումը չէ, մոտենում են իր այն ընկերներին, որոնք հանդգնում են գալ ՀՀԿ շտաբ, ասում` «քեզ պե՞տք է, բա չե՞ս վախենում գործից հանեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր