ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Երբ չես ապրում ազգով ու հանուն ազգի». կաթողիկոսի ինչի՞ն է պետք թիկնազոր
22:35, 27.11.2018 | mamul.am
8491 | 13

Մեկ ամիս առաջ Կառավարությունը մերժեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին թիկնազոր տրամադրելու մասին նախագիծը, որի հեղինակը ԱԺ 6-րդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանն էր:

Հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք Սամվել Կարապետյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե կաթողիկոսի ինչին է պետք թիկնազոր, ումից է նա վախենում ու ումից է ուզում պաշտպանվել: «Երբ չես ապրում ազգով ու հանուն ազգի, ծագում է ազգից պաշտպանվելու անհրաժեշտություն»,- համոզմունք հայտնեց Սամվել Կարապետյանը:

«Եկեղեցին դարից դար թշնամուն գոհացնելու համար իր ժողովրդին կեղեքող ստրկական ծառայությամբ ստի և խաբեության որջ է եղել: Նրա գոյությունն է՛լ առավել անտանելի, պարզապես անհամատեղելի է մեր օրերի կյանքի հետ: Սեփական ազգը գերեզմանող այդ պիղծ կառույցը վաղուց պիտի թաղած լինեինք, բայց 1991-ից ի վեր ժողովրդին իշխելու համար իբրև զենք նախապատվությունը խավարին տված մեր կեղծ երեսպաշտությամբ տառապող նախագահները մի լավ պարարտացրին այդ կառույցը՝ սնունդ առնելու համար նրանից: Այնպես որ, հիմա ունենք այն, ինչ ունենք»,- համոզմունք հայտնեց պատմաբանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր