Չինական IAT ընկերությունը Լոս Անջելեսում ներկայացրել է Karlmann King արտաճանապարհային մեքենան, որը դարձել է ամենաթանկարժեքն աշխարհում: Այն ստեղծվել է Ford F-550 փիքափի բազայի վրա և արդեն հնարավոր է պատվիրել Չինաստանում: Բրոնամեքենան վաճառվում է 2 միլիոն դոլարով՝ հիմնական լրակազամով, և 3,8 միլիոն դոլարով՝ հավելյալ հագեցումների դեքում: Երկրորդ տարբերակն իր մեջ ներառում է մուլտիմեդիա համալիր սենսորային էկրանով, հեռուստացույց, բացովի-փոկովի մինի-խոհանոց՝ սեղանիկով, սրճեփ և սառնարան: Karlmann King-ն ունի V10 բենզինային շարժիչ՝ 400 ձիաուժով: Մեքենայի առավելագույն արագությունը 140 կմ/ժ է:
|