ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Լոս Անջելեսում ներկայացրվել է աշխարհի ամենաթանկ արտաճանապարհային մեքենան
21:40, 02.12.2018 | mamul.am
19303 | 3

Չինական IAT ընկերությունը Լոս Անջելեսում ներկայացրել է Karlmann King արտաճանապարհային մեքենան, որը դարձել է ամենաթանկարժեքն աշխարհում:

Այն ստեղծվել է Ford F-550 փիքափի բազայի վրա և արդեն հնարավոր է պատվիրել Չինաստանում:

Բրոնամեքենան վաճառվում է 2 միլիոն դոլարով՝ հիմնական լրակազամով, և 3,8 միլիոն դոլարով՝ հավելյալ հագեցումների դեքում: Երկրորդ տարբերակն իր մեջ ներառում է մուլտիմեդիա համալիր սենսորային էկրանով, հեռուստացույց, բացովի-փոկովի մինի-խոհանոց՝ սեղանիկով, սրճեփ և սառնարան:

Karlmann King-ն ունի V10 բենզինային շարժիչ՝ 400 ձիաուժով: Մեքենայի առավելագույն արագությունը 140 կմ/ժ է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր