ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Ֆրանսիայում զանգվածային անկարգությունների հետևանքով 3 մարդ է զոհվել. Մակրոնը բանակցությունների կոչ է արել (տեսանյութ)
10:15, 03.12.2018 | mamul.am
11836 | 0

Կիրակի Ֆրանսիայի Արլե շրջանում ավտովթարի հետևանքով զոհվել է բեռնատարի վարորդը, վթարը տեղի է ունեցել «դեղին բաճկոնավորների» արգելապատնեշների պատճառով, հաղորդում է BFMTV-ն:

Հիշեցնենք, որ «դեղին բաճկոնավորները» բողոքում են ընդդեմ բենզինի գնի բարձրացման։

«Դժբախտ պատահարը տեղի է ունեցել «դեղին բաճկոնավորների» կողմից 10 կմ երկարությամբ կառուցած արգելապատնեշների պատճառով: Բեռնատարը մեծ արագությամբ բախվել է մեկ այլ մեքենայի»,- հայտնել է հեռուստաալիքի աղբյուրը:

Բեռնատարի վարորդը տեղում մահացել է: Այդպիսով, անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի: Դրանից առաջ մեկ կին փորձել է երեխային տանել բուժհաստատություն, սակայն ցուցարարները խոչընդոտել են, կինը մեքենան ուղղել է դեպի ամբոխը, ինչի հետևանքով 50-ամյա տղամարդ է զոհվել: Մեկ այլ ցուցարար է զոհվել Սավոյե շրջանում:

Զանգվածային անկարգությունների ընթացքում Փարիզում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել, ևս 100-ը վնասվածքներ է ստացել: Երկրի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել կառավարությանը բանակցություններ սկսել ցուցարարների հետ:

Ֆրանսիայում զանգվածային անկարգությունների հետևանքով 3 մարդ է զոհվել. Մակրոնը բանակցությունների կոչ է արել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր