ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են. դպրոցականները մոտ 100 դպրոց են արգելափակել
10:30, 04.12.2018 | mamul.am
10226 | 0

Ֆրանսիայում բենզինի գնի բարձրացման դեմ զանգվածային անկարգություններ կազմակերպած «դեղին բաճկոնավորներին» են միացել դպրոցականները: Նրանք մոտ 100 դպրոց են արգելափակել երկրի ողջ տարածքով, ինչը ոստիկանների հետ բախման է հանգեցրել, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով France Info-ին:

Օվերն Ռոն Ալպ շրջանում դպրոցականները ոստիկանության ուղղությամբ տարբեր իրեր են նետել, ի պատասխան՝ ուժայիններն արցունքաբեր գազ են կիրառել:

Ֆրանշ Կոնտեում դպրոցականներն արգելափակել են իրենց քոլեջը: Արդյունքում ուսումնական հաստատությունը մեկ օրով փակվել է:

Ցույցերը հասել են նաև Կորսիկա, որտեղ դպրոցականները փայտե վրաններ են դրել ուսումնական հաստատության առջև:

Բացի այդ, Փարիզի արվարձաններից մեկում դպրոցականներն ուսումնական հաստատության առջև մեքենա և աղբարկղեր են այրել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր