ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Պուտինն ու Լուկաշենկոն գազի գնի շուրջ վիճաբանել են
16:35, 06.12.2018 | mamul.am
10090 | 1

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ընթացում վիճաբանել են գազի գնի ձևավորման հարցի շուրջ, փոխանցում է Интерфакс-ը:

Լուկաշենկոն ուշադրություն է դարձրել բելառուսցի և ռուսաստանցի սպառողների համար տարբեր պայմաններին: Նրա խոսքով՝ բելառուսցի սպառողները մեկ խորանարդ մետրի դիմաց վճարում են 130 դոլար, իսկ ռուսաստանցիները՝ 70 դոլար:

Ինչին Պուտինը պատասխանել է, որ եթե Բելառուսի համար գազի շուկայական գին սահմանված լիներ, ապա մեկ խորանարդ մետրի դիմաց կվճարեին 200, այլ ոչ թե 130 դոլար:

Պուտինն առաջարկել է գազի գնի շուրջ քննարկումները շարունակել ավելի ուշ՝ փակ ռեժիմով:

Հավելենք, որ դեկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ, հնարավոր է, նիստի ընթացքում ՌԴ նախագահի հետ քննարկի Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու հարցը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր