ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Մանուէլ Պետրոսյանը Հռոմի բաց առաջնության առաջատարների թվում է
12:20, 07.12.2018 | mamul.am
2113 | 0

Իտալիայում մեկնարկել է Հռոմի բաց առաջնությունը, որին մասնակցում են 20 երկների 76 շախմատիստ: Մրցաշարի մասնակիցների թվում են 12 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Վահե Բաղդասարյանը և միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը: Մրցաշարում կայացել են նախատեսված 9 տուրերից 6-ը: Մանուէլ Պետրոսյանը վաստակել է 5 միավոր և երկու այլ շախմատիստների հետ միասին գլխավորում է աղյուսակը: Տիգրան Հարությունյանը և Վահե Բաղդասարյանը 4.5-ական միավորով ընթանում են առաջատարներին հետապնդողների թվում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր