ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +8 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Փարիզում իրավիճակը շարունակում է լարված մնալ. կան հարյուրավոր ձերբակալվածներ (տեսանյութ)
17:10, 08.12.2018 | mamul.am
9473 | 1

Փարիզի ոստիկանությունը հայտնել է այսօր «դեղին բաճկոնավորների» զանգվածային ցույցի շրջանակում 575 ձերբակալվածի մասին, հաղորդում է The local-ը:

Նշվում է, որ Ելիսեյան պալատի շրջակայքում «դեղին բաճկոնավորների» և ոստիկանության միջև լարվածություն և բախումներ են առաջացել:

Ֆրանսիայի ՆԳՆ-ի տեղեկություններով՝ երկրի մի շարք քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 31,000 մարդ, Փարիզում՝ 8000-ը:

Համացանցում հայտնված կադրերից երևում է, որ տեղի ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր