ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Մակրոնը Ֆրանսիայում արտակարգ դրություն հայտարարեց
23:50, 10.12.2018 | mamul.am
22875 | 8

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ամբողջ երկրում բռնկված բողոքի ակցիաների պատճառով երկրում հայտարարեց արտակարգ դրություն:

«Առաջինը, որ ցանկանում եմ անել այսօր, արտակարգ տնտեսական և սոցիալական դրություն հայտարարելն է: Մենք ցանկանում ենք կառուցել այնպիսի Ֆրանսիա, որին կհարգեն, որտեղ մեր երեխաները կապրեն ավելի լավ, քան մենք»,- ասել է նա իր խոսքում: Ըստ Մակրոնի՝ Ֆրանսիայի խնդիրներն ի հայտ են եկել շատ վաղուց, դրանց արմատները հասնում են մինչև 40 տարի առաջվա պատմության խորքը և այսօր երևան են եկել:

«Ես պայքարել եմ մեր երկրի քաղաքական համակարգի դեմ, ցանկանում էի այն բարելավել հանուն ձեզ: Շատ երկրներ են անցնում այս ամենի միջով, շատ դժվար է դուրս գալն այս իրադրությունից, բայց ես հուսով եմ, որ Ֆրանսիայի ժողովուրդը բավականին ուժեղ կգտնվի միասնական մնալու համար»,- ասել է Մակրոնը:

Նա նաև խոստացավ, որ 2019-ից երկրում նվազագույն աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 100 եվրոյի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր