Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ անցորդներից մեկը, ով ներկայացավ որպես Սարո Ծատուրյան, վրդովված դիմեց հավաքի մասնակիցներին, մասնավորապես՝ Մենուա Հարությունյանին. «Հազիվ մի անգամ խաղաղ ընտրություններ են եղել, էսօր եկել եք, ինչի՞ համար ա էս ամեն ինչը: Օրենք կա, ամեն մեկը պատիժ կկրի օրենքի սահմաններում: Նշենք, որ ցույցին մասնակցում է 70-100 մարդ, նրանք պահանջում են ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին: |