ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+19 °C
Ռուսաստանում հայ ծնողների կողմից լքված նորածինը տեղափոխվեց Հայաստան
20:40, 12.12.2018 | mamul.am
5436 | 2

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ոստիկանության ծառայողները Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան վերադարձրեցին 3 ամսական երեխայի: ՌԴ-ում փոքրիկ Անիի՝ առանց խնամքի մնալու գրությունը ՌԴ ԱԳՆ-ից ՀՀ ոստիկանություն ստացվել էր հոկտեմբերի 27-ին:

Ըստ գրության, ՌԴ ԴԵրժինսկի շրջանի ղեկավարը դիմել էր ՀՀ դեսպանատուն՝ առանց ծնողների ու ծնողական խնամքի մնացած ՀՀ քաղաքացի փոքրիկին Հայաստան տեղափոխելու խնդրանքով:

Գրությամբ պարզվել է, որ երեխայի մայրը Նովոսիբիրսկ քաղաքի Դերժինսկու ծննդատանը դիմում-հրաժարական է ներկայացրել երեխայից, տվել համաձայնություն երեխային որդեգրության տալու մասին, այնուհետ երեխային թողել ծննդատանն ու հեռացել:

Հաշվի առնելով, որ երեխան ՀՀ քաղաքացի է հանդիսանում, նրան տեղափոխել են Հայաստան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր