ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Պայթյուն գազալցակայանում
02:10, 13.12.2018 | mamul.am
6130 | 0

Դեկտեմբերի 12-ին, ժամը 20։59-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Մեգնում» գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Արմալի» ՍՊԸ–ին պատկանող «Մեգնում» գազի ճնշման կայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Գ. Հ.-ն (ծնված 1953 թ.) ստացել է տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:

Մինչև փրկարարների ժամանելը Գ. Հ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր