Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հարց էլի. Իսկ ո՞վ է այդքան կարևորում, կամ ինչու պետք է կարևոր լինի Կրեմլի, կամ Մինսկի, կամ Աստանայի շնորհավորական ուղերձը ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների վերաբերյալ։ Շատ ավելի խոսուն է նրանց լռությունը, որն ավելի կարևոր է՝ ուրեմն ժողովրդավարության առումով ՀՀ֊ի և այդ պետությունների միջև արմատական տարբերությունը գիտակցվել է ավտորիտար ու բռնապետական ռեժիմների կողմից։ Սա ավելի կարևոր արձանագրում է»։ |
Բաժանորդագրվել լրահոսին