ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Բախումներ և ցույցեր Հունգարիայում. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել (տեսանյութ)
13:25, 14.12.2018 | mamul.am
9597 | 0

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում երեկ երեկոյան բողոքի մեծ ալիք է բարձրացել: Ցուցարարները պահանջել են նոր փոփոխություններ աշխատանքային օրենսգրքում, փոխանցում է Daily News Hungary-ն:

Ցուցարարների խոսքով՝ «ստրկական օրենքը» նախատեսում է աշխատանքի տարեկան ավելացում՝ 250-ից 400 ժամ:

Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել, ցուցարարները շշեր ու այլ իրեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան՝ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել:

Ցուցարարների ձեռքին եղել են Հունգարիայի և Եվրոմիության, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների դրոշներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր