Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը խախտել է ավելի վաղ գազի գնի շուրջ ձեռքբերված համաձայնությունը, փոխանցում է «Интерфакс»-ը: «Ռուսական ղեկավարության որոշումը հակասում է մեր համաձայնությունների տառին և ոգուն: Օրինակ, գազի գնի սահմանման հարցում»,- ասել է Լուկաշենկոն ռուսական ԶԼՄ-ների համար մամուլի ասուլիսի ժամանակ: «Գազի ցածր գին չենք պահանջում, տվեք մեզ գազ 70 դոլարով, ինչպես Սմոլենսկում: Մեզ մոտ 2-3 անգամ թանկ է...Մենք պահանջում ենք հավասար պայմաններ»,- նշել է Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ Բելառուսի համար շատ կարևոր է ցանկացած արտադրանքի ինքնարժեքի ցուցանիշը: «Այո, 2019-ի համար որոշված էր 127 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց, սակայն մենք պայամանավորվել ենք, որ այս տարվա կեսերին կսահմանենք գինը՝ ընդհուպ մինչև 2025-ի համար»,- ասել է Լուկաշենկոն: Հիշեցնենք, որ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում Պուտինն ու Լուկաշենկոն վիճաբանել էին: |