ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +22 °C Վաղը`+20 °C
«Երբ Փաշինյանը փողոցում էր, Մարուքյանը մեզ համոզում էր գնալ տուն». Լուսինե Հարոյան
23:20, 14.12.2018 | mamul.am
15306 | 13

«ԲՀԿ-ն չի մարսում Հ1-ի նախընտրական բանավեճը։ Բայց դե ինչ արած, քաղաքականությունը խոշոր բիզնեսից և իրենք իրենց մասին երրորդ դեմքով խոսող բիզնեսմեններից տարանջատելը ճիշտ է։ Հաշտվեք այդ մտքի հետ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անի Սամսոնյանը։

Նշենք, որ նրա գրառումը վերաբերում է «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանի՝ 24news-ին տված հարցազրուցին, որից մի հատված եթեր է հեռարձակվել Կենտրոն TV-ով: Ըստ Հարոյանի՝ հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը հորդորել է իրենց բանակցել Սերժ Սարգսյանի հետ: «Լինելով դաշինքի մեջ՝ Նիկոլ Փաշինյանի հետ, և երբ Փաշինյանը փողոցում էր արդեն, Էդմոն Մարուքյանը մեզ համոզում էր՝ գնալ տուն ու ասում էր, որ կա երրորդ ուղի, ընդ որում, ստացվեց, որ այդ ուղին Սերժ Սարգսյանի հետ բանակցելն է»,- հայտարարել է Հարոյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր