ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Սալոմե Զուրաբիշվիլին ստանձնեց Վրաստանի նախագահի պաշտոնը. ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում
10:40, 17.12.2018 | mamul.am
4273 | 0

Երեկ Վրաստանում կայացել է նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը: Միջոցառումը տեղի է ունեցել Թելավի քաղաքում գտնվող Քարթլի-Կախեթի արքայական պալատի տարածքում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ընդդիմության բողոքի ակցիան տապալվել է, քանի որ բոլոր գլխավոր ճանապարհները փակ են եղել: Բողոքի ակցիան տեղափոխվել է Թբիլիսիի կենտրոն, որտեղ ընդդիմության աջակիցներն արդեն վրաններ են տեղադրել:

Զուրաբիշվիլին դարձել է երկրի 5-րդ և վերջին նախագահը, ով ընտրվել է ուղիղ քվեարկության միջոցով: Երդմնակալության արարողությունը ևս աննախադեպ է եղել, քանի որ տեղի է ունեցել ոչ թե մայրաքաղաքում, այլ երկրի մեկ այլ քաղաքում:

«Շնորհակալ եմ նրանց, ովքեր քվեարկել են, շնորհակալ եմ «Վրացական երազանքին»՝ ինձ աջակցելու և այդպիսով ժողովրդավարական քայլ անելու համար: Հարգում եմ նրանց, ովքեր չեն քվեարկել իմ օգտին»,- իր խոսքում ասել է Զուրաբիշվիլին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր