ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Մերձմոսկվայում արտադրամասի փլուզման հետևանքով կան զոհեր
14:30, 17.12.2018 | mamul.am
6637 | 0

Մերձմոսկվայի Դերժինսկի քաղաքում գտնվող արտադրամասի շենքի մասնակի փլուզման հետևանքով 3 մարդ է զոհվել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությանը:

Հաղորդվում է նաև, որ 4 մարդ վիրավոր է:

ԱԻՆ ներկայացուցչի խոսքով՝ փլատակների տակից դուրս է բերվել 3 դի, վիրավորները հոսպիտալացվել են:

Աղբյուրը նշել է, որ որոնողական աշխատանքները շարունակվում են:

Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր