ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Նոր հանձնաժողովներ՝ ԱԺ-ում. Ծառուկյանը կունեզրկվի և կդատապարտվի՞. «Ժամանակ»
09:35, 18.12.2018 | mamul.am
8374 | 4

«Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկից հետո ստեղծվելու են երկու խորհրդարանական հանձնաժողովներ, որոնցից մեկը զբաղվելու է ապօրինի հարստացման դեպքերի ուսումնասիրությամբ, իսկ մյուսը՝ Մարտի 1-ի դեպքերով:

Այս հանձնաժողովների ստեղծումն ուղղակի վտանգ է ներկայացնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և մյուս ապօրինի հարստացածների համար:

Հանձնաժողովի ուսումնասիրության տիրույթում է լինելու Հայաստանի գազմատակարարման ցանցը Ռուսաստանին հանձնելու, դրա դիմաց գազ ստանալու և այն հայ սպառողներին վաճառելու ու առաջացած գումարները յուրացնելու գործարքը, որն իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում: Ինչպես նաև Երևանի կենտրոնի առավել թանկարժեք հատվածները սեփականաշնորհելու և այդ տարածքներում բիզնեսներ կառուցելու օրինականության հարցը:

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործով հանձնաժողովին, ապա այդ հանձնաժողովը հիմա կարող է ավելի արդյունավետ աշխատել, եթե նկատի ունենանք, որ պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովը ղեկավարելու է նախկին Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը, ով ամենալավն է տեղեկացված օլիգարխների և նրանց թիկնազորի մասնակցությանը մարտի 1-ին իրականացված սպանդին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր