ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Այսօր վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի ծննդյան օրն է
16:00, 18.12.2018 | mamul.am
5942 | 0

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Նիկոլայի Սիրավյանը ծնվել է 1928թ. դեկտեմբերի 18-ին, Երևանում:

1948 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը,1954 թվականին՝ Երևանի Գեղարվեստի ինստիտուտի գեղանկարչության բաժինը:1954 թվականից եղել է հանրապետական, անդրկովկասյան, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների մասնակից (Պորտուգալիա, Դանիա, Արգենտինա, Ֆրանսիա, Ավստրիա, Իտալիա):

Բջնիի տաճարը.11-րդ դար (1957)
Զանգեզուր

Հենրիկ Սիրավյանը ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ տուրք տալով առավելապես հայրենի եզերքի բնապատկերներին։ Սիրավյանի հաստոցային աշխատանքների ճնշող մեծամասնությունը գյուղական, ճարտարապետական, լիրիկական կտավներ են, իսկ մոնումենտալ, զուսպ բնանկարները` այլաբանորեն իմաստավորված թեմատիկ հորինվածքներ։ Դրանցից են՝ «Բջնիի տաճարը», «Կոմիտաս» (Էսքիզ եռապատկերի համար), «Առավոտը Զանգեզուրում»,
«Գառնիի սարը», «Զանգեզուրի լեռներ»:

Գառնիի սարը (1966)
Ծաղկեպսակ (Կոմիտասը և Հ. Թումանյանը) (1969)

Նա մի շարք մոնումենտալ-դեկորատիվ աշխատանքների հեղինակ է:

1962 թվականից Հենրիկ Սիրավյանի ստեղծագործությունը նշանավորվել է տարբեր պարգևներով ու մրցանակներով։

Մահացել է 2001թ., մարտի 16-ին, Երևանում):

Կոմիտաս, 1990թ.
Վիլյամ Սարոյան, 1988թ.
Սարյան և Սիրավյան, 1996 թ.

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր